Իրաքում հայտարարել են, որ ձերբակալել են ԻՊ-ի առաջնորդներից մեկին


23:15 , 19 հունվար, 2020

Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հայտարարել է, որ ձերբակալել է Իսլամական Պետություն ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին, ասվում է վարչության Twitter-ում:

Իրաքյան ուժերը կարողացել են հայտնաբերել եւ բերման ենթարկել Ֆալուջա քաղաքում խմբավորման «ներքին անվտանգության» համար պատասխանատու առաջնորդին, ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ահաբեկչական բջիջների հայտնաբերման շրջանակներում:

2019-ի հոկտեմբերի 26-ին ամերիկյան զինված ուժերը Իլդիբում հատուկ օպերացիա են իրականացրել, որի ժամանակ ոչնչացրել են ահաբեկիչների նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: