15 կարևոր ազդանշաններ, որոնք վկայում են, որ օրգանիզմը օգնության կարիք ունի


06:07 , 20 հունվար, 2020

Մարդու օրգանիզմը կառուցված է շատ հետաքրքիր կերպով, քանի որ նրանում միաժամանակ տեղի են ունենում անհավանական քանակությամբ պրոցեսներ: Եթե այդ պրոցեսներից որևէ մեկը խանգարվում է, ապա մարդ դա անմիջապես զգում է: Եվ որպես կանոն, այդ խնդիրներն ավելի լավ է միշտ կարգավորել դրանք հայտնաբերելուց անմիջապես հետո, քանի որ դրանց անտեսումը կարող է հետագայում առաջացնել մի շարք խնդիրներ:
Այսպիսով՝ փորձենք հասկանալ, թե ինչ են նշանակում մեր օրգանիզմի որոշ ազդանշաններ:

1. Մաշկի չորություն

Դա նշանակում է, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին Е-ն: Այդ խնդրի կարգավորման համար ձեր սննդակարգի մեջ ընդգրկեք ընկույզ, յուղոտ ձուկ և բուսական յուղ:

2. Եղունգների ու մազերի դյուարբեկություն

Այդ ախտանշանները վկայում են В խմբի վիտամինների ու կալցիումի պակասի մասին: Այդ բաղադրիչները առկա են մեծ քանակությամբ ծլեցված ձավարեղենի, ամբողջական ցորենից պատրաստված շիլաների ու հացի մեջ:

3. Լնդերի արնահոսություն

Օրգանիզմում նկատվում է վիտամին С-ի դեֆիցիտ: Այն առկա է սոխի, սխտորի, մրգերի ու բանջարեղենների մեջ: Կարող եք օգտագործել նաև մասուրի թուրմ ու կեչու կոների եփուկ:

4. Վատ քուն ու գրգռվածություն

Դա վկայում է օրգանիզմում մագնեզիումի և կալիումի դեֆիցիտի մասին: Այդ միկրոէլեմենտները առկա են ծիրանաչրի, սալորաչրի ու բազուկի մեջ:

5. Ջղակծկումներ գիշերվա ընթացքում

Դա ևս վկայում է մագնեզիումի և կալիումի դեֆիցիտի մասին:

6. «Սագի մաշկ» արմունկների վրա

Դա վկայում է վիտամին С ու А-ի դեֆիցիտի մասին: Այդ վիտամինները առկա են նարնջագույն բոլոր մրգերի ու բանջարեղենների մեջ՝ դդում, լոլիկ, գազար, ծիրան, ծիրանաչիր:

7. Աղի պահանջ

Դա վկայում է այն մասին, որ օրգանիզմում սկսվում են բորբոքային պրոցեսներ, կամ հայտնվել է ինֆեկցիա (առաջին հերթին՝ միզասեռական օրգաններում):

8. Քաղցրի պահանջ

Դա խոսում է այն մասին, որ առկա է նյարդային հյուծվածություն, ու հարկավոր է արագ էներգետիկ սնուցում՝ գլյուկոզա: Այդ դպքում ցանկալի է օգտագործեք մեղր կամ դառը շոկոլադ, որպեսզի աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ չառաջանան:

9. Անալի սննդի օգտագործման ցանկություն

Այդ խնդիրը կարող է վկայել գաստրիտի կամ լյարդի հետ կապված խնդիրների մասին: Անալի սնունդը կարող է օգնել ազատվել սպազմից ու հանգստացնել ստամոքսը:

10. Սնունդը թվում է անալի

Դա վկայում է հնարավոր դեպրեսիայի մասին:

11. Արևածաղիկ կեղևազրկելու ցանկություն է առաջանում

Դա խոսում է օրգանիզմում հակաօքսիդանտների բացակայության մասին:

12. Թթվի պահանջ

Օրգանիզմը ինքն է պահանջում այդ մթերքները, քանի որ նրան հարկավոր է խթան լյարդի և լեղապարկի համար: Այդ դեպքում սննդակարգի մեջ ընդգրկեք կիտրոն ու լոռամիրգ:

13. Դառը բան համտեսելու պահանջ

Դա վկայում է աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների առկայության մասին: Այս դեպքում հարկավոր է իրականացնել օրգանիզմի նուրբ մաքրում:

14. Կծու ուտելու ցանկություն

Կծու սնունդը խթանում է մարսողությունը, սակայն այն հարկավոր է օգտագործել չափավոր քանակությամբ և ոչ քաղցած վիճակում:

15. Ծովամթերքներ օգտագործելու ցանկություն

Դա հավանաբար վկայում է օրգանիզմում յոդի պակասի մասին: