Ջուրը օգնում է նիհարել. գիտնականներ


21:13 , 19 հունվար, 2020

Սովորական խմելու ջրի կանոնավոր և ճիշտ օգտագործումը կարող է օգնել ավելորդ քաշը գցելու հարցում: Այսպիսի եզրակացության են հանգել ճապոնացի գիտնականները՝ հաղորդում է Focus.de-ն:

Մասնագետների խոսքով՝ արթնանալուց հետո պետք է խմել սենյակային ջերմաստիճանի մեկ բաժակ ջուր՝ սուրճի կամ թեյի փոխարեն: Ատամները պետք է մաքրել հեղուկի ընդունումից անմիջապես հետո, իսկ նախաճաշել՝ 45 րոպե անց:

Գիտնականները հայտարարում են, որ խմելը նվազեցնում է սովի զգացումը: Նախաճաշից հետո երկու ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում ոչինչ չուտել:

Անոթի վիճակում ջուրը օրգանիզմից դուրս է բերում գիշերը կուտակված բոլոր տոքսինները, ակտիվացնում է նյութափոխանակությունը և աղիների աշխատանքը, ինչպես նաև կանխում այրոցը:

Այսպիսով՝ առավոտյան մեկ բաժակ ջրի կանոնավոր օգտագործման և օրվա ընթացքում ուտելիքի հավասարակշռման շնորհիվ ավելորդ քաշը աստիճանաբար կգցեք: Մեկ ամիս անց, գիտնականների խոսքով, կնորմալանան արյան մեջ շաքարի մակարդակը և արյան ճնշումը: