Մենակ լինելը սարսափելի չէ, սարսափելի է, երբ մենակ չես, բայց քեզ մենակ ես զգում


03:11 , 20 հունվար, 2020

Ես չեմ վախենում մենակ քնելուց: Ես վախենում եմ արթնանալ անծանոթ մարդու կողքին: Ի՞նչ է սա նշանակում, եկեք այսօր քննարկենք միասին։

Դժբախտաբար, այսօր շատ մարդիկ նախընտրում են մնալ դժբախտ, միակողմանի հարաբերությունների մեջ (երբ դու ամբողջովին նվիրվում ես, և փոխարենը ոչինչ չես ստանում): Ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ է. նրանք վախենում են միայնությունից:

Նրանք սխալմամբ կարծում են, որ եթե դու մենակ ես, ուրեմն դու անպայման միայնակ ես և խորապես դժբախտ:

Որքան սխալ են նրանք:

Եվ ես դա բոլորից լավ գիտեմ։ Ինքս վախենում էի մենությունից: Միայն միտքը դրա մասին սարսափեցնում էր ինձ: Բայց բավական էր սխալ մարդկանց հետ մի քանի անհաջող սիրավեպ ունենալ, որպեսզի վերջապես գիտակցեի՝ մենակ լինելը սարսափելի չէ: Այ իսկ իրոք սարսափելին վատ հարաբերություններն են, որոնք բառացիորեն քամում են հոգիդ։

Այո, իմ սիրտը կոտրվել է և ոչ մեկ անգամ: Ցավոտ էր։ Հիմա ինձ համար դժվար է հավատալը և վստահելը: Բայց ես մի բան հաստատ գիտեմ. ես այլևս երբեք թույլ չեմ տա որևէ մեկին ներքաշել ինձ այդպիսի հարաբերությունների մեջ:

Հիմա ես մենակ եմ, բայց միայնակ չեմ: Հիմա ես հաստատ գիտեմ իմ արժեքը և թե ում եմ պետք այս աշխարհում: Կյանքումս առաջին անգամ ես սովորեցի հոգ տանել ինքս իմ մասին:

Ես բացարձակ չեմ պնդում, թե հարաբերությունների մեջ լինելը վատ է: Հարաբերությունները կարող են և պետք է լինեն հիանալի: Պարզապես երևի թե իմ ժամանակը դեռ չի եկել:

Ես հաստատ մի բան գիտեմ. ես չեմ վախենում մենակ լինելուց, վախենում եմ սխալ մարդու կողքին մենակ մնալուց: Եվ ահա թե ինչու.

1. Ես չեմ վախենում ինքս իմ պես լինելուց: Ես վախենում եմ լինել մեկի հետ, ում հետ չեմ կարող ես ես լինել:

Չեմ վախենում վայելել միայն ինքս ինձ հետ անցկացրած ժամանակը: Ես վախենում եմ լինել մի մարդու կողքին, ով ինձ չի ընդունի այնպես, ինչպիսին ես կամ, որը քննադատելու է և փորձելու է վերափոխել ինձ, որը կմատնանշի իմ յուրաքանչյուր վրիպում և կանտեսի իմ զգացմունքները:

Ես վախենում եմ լինել մի տղայի կողքին, ով բառացիորեն կմեկնաբանի իմ յուրաքանչյուր քայլը, որի կողքին ես միշտ կզգամ ինձ «ոչ այնպիսին» և «սխալ»:

Մի տղայի կողքին, ով անընդհատ կխախտի իմ սահմանները և կարգելի այն, ինչը ինձ ուրախություն է պատճառում, որի կողքին ես պետք է մոռանամ, թե ինչ է կատակելը, ծիծաղելը և հեգնելը:

2. Ես չեմ վախենում մենակ անցկացրած ժամանակից: Վախենում եմ վատ շրջապատում անցկացրած ժամանակից:

Ես չեմ վախենում մենակ ռեստորան գնալուց և ընթրելուց, կինո ու համերգ գնալուց կամ հագնել իմ լավագույն զգեստը և շրջել քաղաքում, քանի որ ես լավ եմ զգում ինձ իմ ընկերակցությամբ:

Բայց ես վախենում եմ անել դա այն մարդու հետ, որը ինձ չի գնահատի և չի ների, ում հետ խոսելու բան էլ չեմ ունենա։

3. Ես չեմ վախենում մենակ քնելուց: Ես վախենում եմ արթնանալ անծանոթ մարդու կողքին:

Իհարկե, ես կցանկանայի քնել և արթնանալ սիրելիի կողքին: Բայց ես չեմ վախենում: Շատ ավելի վատ է մի օր արթնանալ և գիտակցել, որ քո կողքին բոլորովին խորթ մարդ է, որը պարզապես սովորության ուժով է քո կողքին։ Սա իսկապես սարսափելի է:

4. Ես չեմ վախենում սխալներ թույլ տալուց: Ես վախենում եմ սխալ մարդու կողքին լինելուց:

Սխալները մեր կյանքի մի մասն են: Ի վերջո, դրանց վրա ենք մենք սովորում, աճում և զարգանում: Հետևաբար, ես չեմ վախենում սխալներից: Միակ սխալը, որից ես իսկապես վախենում եմ, սխալ մարդու հետ հարաբերությունների մեջ լինելն է:

5. Ես չեմ վախենում ֆիզիկական մտերմությունից: Ես վախենում եմ մտերմությունից՝ առանց իսկական և անկեղծ սիրո:

Ես չեմ սիրով զբաղվել մի տղայի հետ, որի համար գոյություն ունի միայն իմ մարմինը, որը չի մտածում իմ զգացմունքների և հոգու մասին: Նույնիսկ եթե նա պարզապես շքեղ է անկողնում: Այս ամենը նշանակություն չունի, երբ չկա սերը:

6. Ես չեմ վախենում խոսելուց: Ես վախենում եմ խոսել մի մարդու հետ, ով ինձ չի հասկանում:

Ես վախենում եմ լինել մի մարդու կողքին, ով ֆիզիկապես կողքիս է զրույցի ժամանակ, բայց իրականում նրան չի հետաքրքրում, թե ինչ եմ խոսում: Ես վախենում եմ լինել մի տղայի կողքին, որի հետ շփումը դատարկ է և անիմաստ: