23:30 , 10 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Նոր հետազոտության համաձայն՝ Եվրոպայում տարեսկզբից ի վեր տնտեսական ճգնաժամի պատճառով ծնելիությունը նվազել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերմանիայի Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ծնելիությունը նվազել է գործազրկության մակարդակի աճին համապատասխան:
Մեծ մասամբ այն ազդել է Հարավային Եվրոպայի վրա: Իսպանիայում 2008-2011թթ. 1 կնոջ հաշվով ծնելիությունը նվազել է մոտ 8 տոկոսով: Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, որտեղ աշխատաշուկան ավելի լավ է դիմակայել ճգնաժամի հարվածներին, ծնելիության մակարդակը կայուն է մնում: