Ամեն օր մենք զբաղվում ենք տարբեր բաներով, կատարում զանազան արարքներ, երբեմն մեքենայաբար՝ չնկատելով, թե ինչպես է կյանքն անցնում կողքներովս։ Հաճախ մոռանում ենք ստեղծագործական մոտեցման ու կրեատիվի մասին, որոնք չես գնի, այլ կարելի է միայն ստեղծել։ Զարկ տվեք ձեր երևակայությանը ու հետևեք հետևյալ խորհուրդներին։
Կարևոր չէ, որ դուք նկարիչ չեք, և դա, բնականաբար, չի լինելու Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը։ Գնեք բոլոր անհրաժեշտ պարագաներն ու նկարեք կյանքի ձեր նկարը։ Գիրք գրել կարող է յուրաքանչյուրը, իսկ ահա նկարել՝ ոչ բոլորը։ Հենց ավարտեք, այն կախեք պատից։
Արյուն հանձնեք, վիրահատության համար գումար տվեք, սովորեք ցուցաբերել առաջին շտապ օգնությունը։ Միգուցե երբևէ դուք ստիպված լինեք փրկել ինչ-որ մեկի կյանքը։
Մենք շատ հաճախ ենք թափում մեզ համար շատ անպետք իրեր, որոնք, սակայն, կարող են պետք գալ ուրիշներին։ Ավելի հաճելի կլինի նրանց այդպիսի նվերով երջանկացնելը։
Եթե դուք ամառանոց կամ տան մոտ տեղ չունեք, դա կարելի է անել այգում կամ անտառում։ Եվ կարևոր չէ, որ դա ոչ ոք չի տեսնի, չի գնահատի ու դրա համար մեդալ չի տա։ Արեք դա մոլորակի համար, ապագայի համար, որը դուք անպայման ունենալու եք։
Արեք դա, անկախ ձեր դավանանքից ու հավատի վերաբերյալ ունեցած ձեր հայացքներից։ Դա ձեզ հնարավորություն կտա սեփական կյանքի մասին մտածել։ Միգուցե դրանից հետո դուք ինչ-որ բան փոխեք ձեր կյանքում, կարգի բերեք մտքերը, մտածեք մարդկանց գոյության իմաստի մասին։
Մեր կյանքն անվերջ չէ, ու դուք Աստված չեք, և երբևէ հասնելու է ձեր մահվան ժամանակը։ Դրա համար միգուցե ժամանակն է ինչ-որ արժեքավոր բան ստեղծելու։
Համարձակվեք, արժե։ Նոր տպավորություններ, ծանոթություններ ու անկախության մոռացված զգացողություն։
Յուրաքանչյուր նոր լեզու ձեզ համար ևս մեկ անհատականություն է։ Նոր լեզուն նոր մշակույթ է, նոր սովորություններ, հարաբերություններ ու տպավորություններ։ Մի զրկեք ձեզ այդպիսի հաճույքից։ Ինչքան շատ լեզուներ դուք սովորեք, այնքան լիարժեք աշխարհը կբացվի ձեզ համար։
Քոուչսերֆինգը բաց ու մարդկանց օգնելու պատրաստակամություն ունեցող ցանց է։ Ձեզ անվճար քնելու տեղ ու այլ օգնություն կտան ճանապարհորդության ժամանակ։ Եվ կարևոր չէ, թե որ երկիր. Այնտեղ միշտ էլ մի քանի հարմար տարբերակներ կլինեն։
Մարդկանց օգնելուց լավ բան չկա։ Մաքրեք այգին, օգնեք անտուններին, կերակրեք քաղցածներին, տատիկներին օգնեք փողոցն անցնել։ Մի խոսքով, դրսևորեք ձեր մարդկային որակները։
Առանց համացանցի, հեռուստացույցի, հեռախոսի ու համակարգչի, մարդկանցից ու կապի միջոցներից հեռու։ Հնչում է՝ ինչպես հերոսություն։ 1 շաբաթ, և դուք կվերադառնաք արդեն բոլորովին ուրիշ մարդ դարձած։ Կմաքրվեն ուղեղն ու հոգին անպետք ֆայլերից, վրա կհասնի մտքի պարզությունն ու առաջ գնալու ցանկությունը։
Ապա այն ժառանգել երեխաներին կամ թոռներին, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն քեզ ու քո ներքին աշխարհը։ Դա ընտանեկան ավանդույթ դարձրեք։
Եվ միասին փորձել հասնել դրանց։ Կարելի է սկսել փոքր բանից։ Եվ ո՞վ գիտի, թե այդ շփումից ինչ դուրս կգա։ Չէ՞ որ դուք այնքան ընդհանուր հետաքրքրություններ ունեք։
Թվում է, թե մեկ ծաղիկն այնքան էլ մեծ բան չէ, բայց հաճելի կլինի յուրաքանչյուրին։ Դուք դա կզգաք, երբ տեսնեք ժպիտներ ու շնորհակալ աչքեր։
Կարելի է նաև դրամական օգնություն ցուցաբերել կամ պարզապես երեխաներին հյուր գնալ։ Աշխարհում ճակատագրի կողմից անտեսված այնքան երեխաներ կան, որոնք ուշադրության, սիրո ու ջերմության կարիք ունեն։ Նրանց նկատմամբ անտարբեր մի եղեք։ Հավատացեք, դուք դրա հարյուրապատիկը կստանաք։
Դա կարող է լինել՝ ինչ ասես։ Դուք կարող եք զգալ ձեզ դերասանի կամ հնդկական ֆիլմերի պարողի դերում։ Դա ձեզ ծիծաղ, ուրախություն և պոզիտիվ կբերի։
Հավանաբար հին լուսանկարի մեջ եղած ընկերներից շատերը միմյանց տարիներով չեն տեսել։ Գերազանց առիթ կլինի նորից հավաքվելու ու հին ընկերական կապերը վերակենդանացնելու։
Գոնե մինչև 10-րդ սերունդ, միգուցե և ավելին։ Դուք պետք է իմանաք, թե ովքեր են եղել ձեր նախնիները, ու հարգեք նրանց հիշատակը։ Արեք դա, քանի դեռ ձեր հին բարեկամները կենդանի են։
Ասել այն, ինչ զգում ու մտածում ես։ Բարդ մարտահրավեր է, իհարկե, բայց փորձեք շրջանակներից դուրս գալ։ 10 տարի անց դուք հազիվ թե հիշեք այն խնդիրների մասին, որոնք ի հայտ են եկել ձեր անկեղծության պատճառով։ Իսկ այդ օրը կարող է ձեր կյանքն ամբողջովին փոխել։
Մենք բոլորս էլ երբեմն զայրանում ենք, մեզ վատ ենք զգում ու չարություն, զայրույթ ու ագրեսիա ենք զգում։ Բոլորն են երբեմն թևաթափ լինում, երբ այլևս ուժ չկա պայքարելու ու նպատակներին հասնելու։ Ստեղծեք ձեզ ամբողջովին զվարճացնող, ոգեշնչող, մոտիվացնող նկարներով, լուսանկարներով, իրերով ցուցատախտակ կամ պլակատ։
Եվ այն նվիրել հարազատ կամ մտերիմ մարդուն։ Ձեր ողջ երևակայությունը, ունակություններն ու ցանկությունը ներդրեք նրա համար հաճելի բան անելու համար։ Բայց նվիրեք հենց այնպես, առանց սպասելիքների։ Հիշեք, գլխավորն ուշադրությունն է։
Եվ կարևոր չէ, թե որքան փող ունեք։ Պարզապես տունը զարդարեք փուչիկներով, տորթ թխեք, երգ սովորեք։ Կարևորը տոնի արժեքը չէ, այլ զգացմունքի ուժը, որը դուք ներդնում եք դրա մեջ, և այն զարմանքն ու երջանկությունը, որ դուք կպարգևեք։
Ընդհանրապես։ Նույնիսկ առանց սառնարանի։ Եվս մեկ, որևէ սահմանի մեջ չտեղավորվող, բայց շատ օգտակար արարք։ Կոտրեք շաբլոնը գոնե մեկ օրով։ Ինքներդ ձեր ու բնության հետ միայնակ ու ներդաշնակ եղեք։
Հավատացեք, առողջությանը որևէ վնաս չեք պատճառի, սակայն կփրկեք մի քանի անմեղ կյանքեր, և հնարավոր է, դա ձեզ դուր գա։
Իսկ 5 տարի անց հավաքված գումարով ընկերների հետ անել այն, ինչ միշտ ուզել եք, բայց գումարը չի հերիքել։ Իրականացրեք երազանքը, թեկուզ 5 տարի անց։ Դա ձեր մեջ համառություն ու նպատակամղվածություն կդաստիարակի։ Ապացուցեք ձեզ, որ արժանի եք։
Ու հնարավոր է, նաև հագնել այդ հագուստը։ Մենք բոլորս էլ հագուստ ենք կրում, որն ինչ-որ մեկը ստեղծել է։ Դուք ինքներդ էլ դարձեք ձեր հագուստի հեղինակը։ Կրեատիվ մտքեր, որակյալ կտորեղեն ու այլ պարագաներ ու շատ գույն, և… առաջ։
Օրինակ, մեղվաբուծություն կամ այգեգործություն, պատշարություն կամ մեկ այլ բան։ Համակարգչային մեր դարաշրջանում դա ձեզ համար մաքուր օդի պես մի բան կլինի։
Ինչո՞ւ։ Որպեսզի տախտակներ սարքես դրանցից ու որդուդ տան մանրահատակը խփես։ Եվ երբ նա քայլի այդ հատակի վրայով, ու այն մեղմորեն ճռճռա, նա կհիշի, որ այդ հատակը դուք եք պատրաստել իր համար։ Եվ ձեր թոռներն ու ծոռներն էլ այդ մասին կիմանան։
Բացի դրանից, նաև արեք մի բան, ինչ մեր էլեկտրոնային դարաշրջանում գրեթե չեն անում։ Լուսանկարները տպեք ու փակցրեք ալբոմի մեջ։
Ու դրա մեջ դնել ուղերձ ապագայի ժամանակակիցների համար։ Ուղարկեք ձեր մի մասնիկը ժամանակի ճամփորդության մեջ։
Դա կարող է լինել ձեր նվիրական երազանքը կամ այն, ինչ դուք շատ եք վախենում անել։
Այս ցանկը կիսատ կմնար առանց այդ կետի։