Ուկրաինա են տեղափոխվել Իրանում ինքնաթիռի խոցման հետևանքով զոհվածների մարմինները


15:32 , 19 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Իրանում հունվարի 8-ին վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխվել են Ուկրաինա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ուկրաինա է տարվել 11 մարմին, որոնցից 9-ը խոցված ինքնաթիռի անձնակազմի անդամներ և երկուսը ուղևորներ են եղել։

Օդանավակայանում դիերի դիմավորման արարողությանը մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և «Վերին Ռադայի» խոսնակ Դմիտրի Ռազումկովը:

Զոհվածների հիշատակի հարգման արարողությունը Բորիսպիլի օդանավակայանի  տերմինալում կտևի մինչև 19:00-ը (Երևանի ժամանակով՝ 21:00)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ