Մերօրյա գլխավոր թմրաբարոնի ընտանիքը փող աշխատելու նոր միջոց է գտել


23:26 , 18 հունվար, 2020

Մերօրյա գլխավոր թմրաբարոնի՝ Խոաքին Գուզմանի (Էլ Չապո), ընտանիքը նրա բանտարկությունից և 12 մլրդ դոլար արժողությամբ գույքի բռնագրավվումից հետո փող աշխատելու նոր միջոց է գտել: Այս մասին գրում է Reuters-ը:

Էլ Չապոյի ընտանիքը օրինական բիզնես է սկսել՝ հագուստի և աքսեսուարների արտադրություն՝ El Chapo 701 ապրանքանիշով: Անվան մեջ թիվը նշանակում է այն հորիզոնականը, որը Գուզմանը զբաղեցրել է 2009 թվականի ամերահարուստ մարդկանց ցուցակում՝ ըստ Forbes ամսագրի:

Մինչև 2016թ ձերբակալությունը՝ Խոակին Գուզմանը «Սինալոա» կարտելի ղեկավարն էր և համարվում էր աշխարհի ամենահզոր թմրաբարոններից մեկը: Ձերբակալությունից հետո նրան արտահանձնել են ԱՄՆ, որտեղ նա դատապարպվել է ցմահ բանտարկության: Սակայն իր հարազատ գյուղում Գուզմանին մեծարում են որպես հերոսի: