Ֆինլանդիայի օդանավակայանում շների համար զուգարաններ են բացվել


23:00 , 18 հունվար, 2020

Շների համար հատուկ զուգարաններ են հայտնվել Հելսինկի-Վանտաա օդանավակայանում՝ հայտնում է Kronen Zeitung-ը:

Կենդանիների տարածքը գտնվում է ցնցուղասենյակում: Շների զուգարանը սիզամարգի նմանակ է:

Մեզը հեռացվում է ջրի ճնշման միջոցով, իսկ այլ դեպքերի համար սեփականատերերը կարող են օգտագործել հատուկ գոգաթիակ և տարա:

Օդանավակայանի աշխատակիցները պարբերաբար լվանում են կենդանիների համար նախատեսված այդ տարածքը, ինչը նշանակում է, որ տհաճ հոտ չի տարածվի: