Պոռնոկայքը Մեգան Մարքլին աշխատանք է առաջարկել


17:45 , 18 հունվար, 2020

YouPorn պոռնոկայքը արքայազն Հարիի կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին, առաջարկել է աշխատել էրոտիկ բովանդակության արդյունաբերությունում։ Մետրո պարբերականի կայքում հրապարակվել է ընկերության փոխնախագահ Չառլի Հյուզի (Charlie Hughes) ուղերձը։

«Մենք տեղյակ ենք, որ դուք բազմաթիվ հետաքրքիր և արժանավոր առաջարկություններ ունեք, բայց մենք ձեզ ընկերության հատուկ նախաձեռնությունների գծով տնօրենի պաշտոնն ենք առաջարկում, որպեսզի զբաղվեք YouPorn-ի բարեգործական գործունեությամբ»,- նշել է նա։Похожее изображение

Հյուզի կարծիքով Մարքլը այդ պաշտոնում հիանալի աշխատակից կլինի։ Նա կկարողանա «կրեատիվ լուծումներ» գտնել նույնիսկ գտնվելով այն իրավիճակում, որտեղ «տիրում են հնացած բարքերն ու մտածելակերպը», համոզված է Հյուզը՝ ակնարկելով ամուսնու թագավորական ընտանիքի հետ հարաբերություններին։

«Հենց այդ պատճառով դուք հիանալի համապատասխանում եք այս պաշտոնին»,- ընդգծել է ընկերության փոխնախագահը։ Նա կցանկանար, որ Մարքլը մշակեր ընկերության բարեգործական ակցիաների ռազմավարությունը։

Նամակում հոնորարի և աշխատանքային պայմանների մասին չի նշվում, սակայն հույս են հայտնել պատասխան ստանալ Սասեքսի դքսուհուց։