Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանի կատարած գրառման համար


15:42 , 18 հունվար, 2020

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ սոցիալական ցանցում սպառնացող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Այս մասին, Tert.am-ի հարցին, թե գրառում կատարող անձն այս պահին համարվո՞ւմ է ոստիկանության ծառայող, թե ոչ, և ի՞նչ է արվել այդ կապակցությամբ, հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ այդ առթիվ ծառայողական քննություն է նշանակվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր․ «Հաջորդը քեզ են խփելու»:

Նշենք նաև, որ նա ավելի վաղ այլ քաղաքական գրառումներ էլ է արել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ՝ գրելով. «Մի վախեցեք մարդու դատաստանից, վախեցեք Աստծո դատաստանից»: