Հայաստանի համար Ռուսաստանի կառավարության հետ համագործակցության նոր հնարավորություններ են ի հայտ գալիս


11:43 , 18 հունվար, 2020

Ռուսաստանում խորքային փոփոխություններ են տեղի ունենում, որը սկսվել է կառավարության ձևավորումից և, ըստ ամենայնի, պետք է ավարտվի գործող սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխություններով: Հետաքրքիր արձագանքների արժանացավ հատկապես Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածության առաջադրումը, ով պրոֆեսիոնալի համբավ ունի։

Թերևս, ՌԴ նոր վարչապետի գլխավոր առաքելություններից մեկը լինելու է երկրի թվային տնտեսություն ազգային նախագծի ծրագրերի իրականացումը՝ հաշվի առնելով, որ վերջինս Հարկային ծառայության թվայնացմամբ մեծ արդյունքներ է գրանցել։ Եվ քանի որ Հայաստանում ևս թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը առաջնահերթ ուղղություններից մեկն է, ապա Ռուսաստանի կառավարության հետ համագործակցության նոր հնարավորություններ են ի հայտ գալիս։