Հեղափոխական վիճակագրություն և աննախադեպ պատմություններ


10:29 , 18 հունվար, 2020

Մեր երկրի գերագույն գլխավոր ստատուսագիրը գրեթե ամենօրյա ռեժիմով վիճակագրական աճեր է ներկայացնում ու դրանցով կերակրում պողոսներին։ Նա տառապում է աննախադեպության մոլուցքով։

Երեկ վիճակագրական աճ ներկայացնելու և աննախադեպ երևույթը շեշտելու առիթ կար, բայց նա երեկվանից «լռվել» է։ Եթե գրի էլ, ապա հաստատ կշրջանցի այդ վիճակագրությունը։ Փորձենք լրացնել բացը։

Փաշինյանի վարչապետության 1 տարի 8 ամսվա ընթացքում տեղի ունեցած հանրային հնչեղության սպանությունները և ինքնասպանությունները/«ինքնասպանությունները» աննախադեպ են։

Հետանկախական Հայաստանում դեռ ոչ մի ղեկավարի օրոք այսքան կարճ ժամանակահատվածում այսքան գեներալ չէր սպանվել կամ ինքնասպանվել։

Աննախադեպ է Փաշինյանի կառավարման շրջանն ուժային երկու կառույցների նախկին երկու ղեկավարների սպանության/ինքնասպանության առումով։ Նման ցուցանիշ ևս ոչ մի ղեկավար չի արձանագրել։

ԱԱԾ նախկին ղեկավար սպանվել է ՀՀ 1-ին նախագահի օրոք։ Փաշինյանն այդ առումով գերազանցեց իր երբեմնի կուռքին, քանզի ժողվարչապետին «հաջողվեց» ԱԱԾ նախկին ղեկավարի դիակի կողքը գրանցել նաև ոստիկանության նախկին ղեկավարի դին։ Այս ցուցանիշով մենք նաև տարածաշրջանային առաջատար դարձանք։