Վլադիմիր Կարապետյանի հեռանալուց հետո որոշ լրատվամիջոցներ իրենց անտեր են զգում. «Հրապարակ»


10:09 , 18 հունվար, 2020
«Հրապարակ» թերթը գրում է. 

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հեռանալուց հետո իշխանության ազդեցության տակ գործող որոշ լրատվամիջոցներ անտեր են իրենց զգում։ Կարապետյանը ոչ միայն թելադրում էր այդ ԶԼՄ-ների քաղաքականությունը, այլեւ հրահանգում՝ ում հրավիրել, ում հետ հարցազրույց անել, անգամ հարցերն էր շարադրում։

Նրանք սպասում են, որ վարչապետի խոսնակին փոխարինող կգտնվի, բայց առայժմ չի գտնվում։ Նկատենք, որ իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը։ Էլ չենք խոսում տարբեր հանձնաժողովների թափուր տեղերի մասին՝ ՍԴ, ԲԴԽ, Հակակոռուպցիոն հանձնաժողով եւ այլն։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։