Հրազդանի Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բազալտե պարսպին. կան վիրավորներ. shamshyan.com


00:09 , 18 հունվար, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 21։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Գառնիկ Մկրտչյանը իր վարած BMW X6 մակնիշի 66 XX 006 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բազալտե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

«Հրազդան» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո շտապօգնության մի քանի ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։