Զելենսկին հրամայել է հետաքննել «Գոնչարուկի ձայնագրությունները»


23:36 , 17 հունվար, 2020

Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններին հրամայել է երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերել վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկի` նախարարների և Ազգային բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արված ձայնագրությունները ստեղծողներին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:

«Պահանջում եմ, որ երկու շաբաթվա ընթացքում, ինչքան հնարավոր է արագ մենք տեղեկատվություն ստանանք, թե ով է կատարել ձայնագրությունները: Գտնել, թե ով է դա արել, և լուծել այս խնդիրը»,-ընդգծել է Զելենսկին Ուկրաինայի ուժային կառույցների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Նա նշել է նաև, որ քրեական գործի շրջանակներում պետք է հստակ ներկայացվեն այն դեմքերը, որոնք ներկա են եղել բանակցություններին, և պարզել բոլոր հանգամանքները:

«ԶԼՄ-ներում շատ ֆեյք տեղեկատվություն կար այս կամ այն պաշտոնյայի` բանակցություններին ներկա լինելու մասին: Պետք է շժտել, թե արդյոք այդ բոլոր մարդիկ ներկա են եղել, թե ոչ»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին հրամայել է նաև երկու շաբաթվա ընթացքում քայլեր ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և տեղեկատվական անվտանգության որակը բարձրացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։