Վրաստանի վարչապետը չի վստահում NDI-ի արդյունքներին, համաձայն որի՝ բնակչության 64%-ը դժգոհ է կառավարության աշխատանքից


22:56 , 17 հունվար, 2020

Panorama.am-ը գրում է․

Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիան վստահ է՝ ինչ էլ որ ցույց տան հանրային կարծիքի հետազոտությունները, վերջնական որոշումը ընտրողինն է, գրում է aliq.ge-ն:

«Գախարիան, մեկնաբանելով ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հերթական հետազոտությունների արդյունքները, ասել է, որ հանրային կարծիքի հետազոտությունները դարձել են քաղաքական գործընթացների մաս:

Հիշեցնենք՝ հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է հերթական հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ Վրաստանի բնակչության 40%-ը այդպես էլ չի կողմնորոշվել՝ որ կուսակցության օգտին է քվեարկելու: Իշխող Վրացական երազանքի օգտին այս պահին, ըստ հարցման, պատրաստ է քվեարկել հարցվածների 20%-ը,  ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման օգտին՝ 13%-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։