Մայք Պոմպեոն անդրադարձել է Ռուսաստանում կառավարության փոփոխությանը


22:38 , 17 հունվար, 2020

Hraparak.am-ը գրում է․

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է Ռուսաստանում կառավարության փոփոխությանը։ Նա ասել է, որ ԱՄՆ գործողությունները Ռուսաստանի հանդեպ դժվար թե փոփոխություն կրեն ռուսական կառավարությունում տեղի ունեցող փոխատեղումներից։ Միաժամանակ նաեւ, ըստ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, Վաշինգտոնը գնահատելու է իրադարձությունների զարգացումները Ռուսաստանում։