Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, այնուհետև երկաթե գովազդային սյանը. կան զոհեր. shamshyan.com


21:42 , 17 հունվար, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։ Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել է, որ մահացածներն են Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի 1-ին շենքի բնակիչ՝ 18-ամյա Հայկ Սարգսյանը և նույն Բանավանի 1Ա շենքի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Բաբայանը։