Կուտոյանը ի պաշտոնե տիրապետում էր ՊՊԾ գնդի ահաբեկչական հարձակման կազմակերպիչների և Սորոսի գրասենյակի կապերի մասին բացառիկ տեղեկատվության


20:17 , 17 հունվար, 2020

Glock 17, թե՞ Glock 21: Սա կարևոր հարց է, քանի որ Glock 21-ը 45 կալիբրի զենք է, և կրակոցի ձայնը կողքի թաղերում էլ կլսվեր: Բացի այդ՝ 21-ի հրազենային վնասվածքը առնվազն 20 սմ տրամագծով անցք պիտի լիներ: Սովորաբար այդ նախարարների մակարդակում 21 մոդելն են նվիրում...

Հաջորդ հարցը. այո, glock 17-ը վարձու մարդասպանների մոտ ամենաշատ տարածում գտած զենք է: Դեպքի վայրից գտել են 40-ից ավել պարկուճ և մեկ ատրճանակ: Արդյո՞ք մեկ ատրճանակ է «աշխատել» դեպքի ժամանակ:

Հաջորդ հարցը. glock-ը այն բացառիկ ատրճանակներից է, որը ունի ավտոմատ կրակի ռեժիմի հնարավորություն: Այսինքն՝ երկու glock-ից 40 կրակոցը ավտոմատ ռեժիմով կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակում: Պահունակը՝ 19 փամփուշտ: Կրակոցները ավտոմատ ռեժիմո՞վ են եղել:

Հիշեցնեմ, որ Կուտոյանը հետհեղափոխական որևէ քրեական գործով չէր անցնում և ի պաշտոնե տիրապետում էր ՊՊԾ գնդի ահաբեկչական հարձակման կազմակերպիչների և Սորոսի գրասենյակի կապերի մասին բացառիկ տեղեկատվության, սակայն այդ մասին ավելի ուշ...