Alphabet-ի կապիտալիզացիան հասել Է 1 տրլն դոլարի. CNBC


23:21 , 17 հունվար, 2020

Alphabet հոլդինգը, որին պատկանում Է Google ընկերությունը, հասել Է 1 տրլն դոլար կապիտալիզացիայի: Այս մասին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Alphabet-ը դարձել Է ամերիկյան չորրորդ ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել Է այդ նշագիծը:

Առաջինը Apple-ն Էր՝ 2018 թվականին, նրան հաջորդեցին Microsoft-ը և Amazon-ը: