Հրապարակվել են աշխարհի ամենատարածված գաղտնաբառերը


23:00 , 17 հունվար, 2020

2019 թվականին, ինչպես և 2018 թվականին, աշխարհի ամենատարածված գաղտնաբառերը կազմվել են ստեղնաշարի ամենապարզ զուգակցումներից. «123456» և «qwerty», ինչպես նաև դրանց համակցություններից (օրինակ՝ «1q2w3e»): Այս մասին է վկայում DeviceLock կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունը:

Տասնյակում են նաև «password» և «111111» գաղտնաբառերը: Հրապարակվել է շուրջ 5 միլիարդ զույգ գաղտնաբառ, որոնք հայտնի են դարձել անձնական տվյալների զանգվածային արտահոսքերի պատճառով:

Ինչպես նշել Է DeviceLock հետազոտական ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, հիմնական վտանգն այն է, որ տարածված նշանաբառերի միջոցով չարագործները կարող են հեշտությամբ «կոտրել» ուրիշի էլեկտրոնային փոստը, ինչը թույլ կտա խարդախներին մուտք գործել առցանց-բանկ կամ ապրանքներ պատվիրել ինտերնետ-խանութներում ուրիշի հաշվին: