Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացած ևս մեկ մարդ է մահացել


22:15 , 17 հունվար, 2020

Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, որտեղ նոր տիպի կորոնավիրուս է արձանագրվել, մահացել է դրանով վարակված արդեն երկրորդ մարդը: Կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը գրանցվել էր հունվարի 11-ին:

«Այս պահի դրությամբ, քաղաքում արձանագրվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 41 դեպք, նրանցից 12 մարդ արդեն դուրս Է գրվել հիվանդանոցից, հինգ հիվանդ ծանր վիճակում Է, երկու մարդ մահացել Է, մնացածների վիճակը գնահատվում է՝ կայուն»,- ասված է Առողջապահության հարցերի քաղաքային կոմիտեի հայտարարության մեջ:

Երկրորդ հանգուցյալը 69-ամյա տղամարդ Է: Նրա հիվանդությունն սկսել Է դրսևորվել դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին նրա վիճակը վատացել Է, 15-ին, չնայած բժիշկների ջանքերին, հիվանդը մահացել է: