Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը


21:00 , 17 հունվար, 2020

Numbeo վիճակագրական ռեսուրսը հրապարակել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը: Հունվարի համար ընկերության հաշվետվության մեջ առաջատարը, ըստ «կյանքի արժեքի ինդեքսի», դարձել է Ցյուրիխը:

Առաջին հնգյակի բոլոր տեղերը բաշխվել են շվեյցարական քաղաքների միջեւ: Ցյուրիխին հաջորդում են Բազելը, Լոզանը, Ժնեւը եւ Բեռնը:

Տասնյակում նաեւ տեղ են գտել Ստավանգերը, Օսլոն եւ Տրոնհեյմը (բոլորն էլ՝ Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) եւ Բերգենը (Նորվեգիա): Ռուսաստանի ամենաթանկ քաղաք է ճանաչվել Մոսկվան, որը 251-րդ տեղում Է:

Ընդամենը ցուցակում ներառված է 440 քաղաք: Ինչպես նշվում է ծառայության կայքում, «կյանքի արժեքի ինդեքսը» հաշվարկվում է խանութներում եւ ռեստորաններում գների, տրանսպորտով երթեւեկության գների, կոմունալ ծառայությունների համար ծախսերի, ինչպես նաեւ տեղի բնակչության գնողունակության հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: