Արթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր


17:12 , 17 հունվար, 2020
168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է իր գործընկեր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակության վայր, որտեղ ժամեր առաջ տեղի է ունեցել դեպքը: Նա, սակայն, բնակարան մուտք չի գործել, քանի որ քննչական գործողություններ էին տեղի ունենում։