Ապշած եմ․ շատ մոտ ապագայում կիմանանք այս ամենի մանրամասները․ Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին


16:02 , 17 հունվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Շատ շուտով, մոտ ապագայում մենք կիմանանք այս ամենի մանրամասները, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվանը։

«Մամուլից տեղեկացել եմ, ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել բարեկամներին և հարազատներին այդ դեպքի հետ կապված։ Չգիտեմ՝ ինչ ասեմ, վստահ են, որ շատ շուտով, մոտ ապագայում մենք կիմանանք այս ամենի մանրամասները։ Ապշած եմ», - ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ չի՞ բացառում, որ Կուտոյանի մահը կապված էր այն հանգամանքի հետ, որ վերջինս ԱԱԾ նախկին ղեկավար էր ու տիրապետում էր որոշակի ինֆորմացիայի, Սիմոնյանը պատասխանեց․

«Խոսքը վերաբերում է մարդու կյանքին, և անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցրել՝ ես չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել կամ այնպիսի բեռ է կրել, որ այդ բեռը տանի ինքնասպանության կամ սպանության։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ