Գյումրիում շանը խեղդամահ են արել, իսկ ձագերին թողել՝ նրա կողքին սովամահ լինեն (տեսանյութը՝ ամուր նյարդերով մարդկանց համար)


13:26 , 17 հունվար, 2020

Գյուղերից նոր էի վերադարձել, երբ մեր տղաները զանգեցին և Արշակիս մի ծանր լուր հաղորդեցին: Գյումրու հին թաղամասերից մեկում՝ աղբամանի մոտ, խեղդամահ արված շան կողքին 5-6 ձագեր կան և չեն հեռանում... Հիմա չեմ ուզում զայրույթս արտահայտել հայհոյանքներով: Մի խոսքով՝ գնացինք և անմիջապես ձագերին բերեցինք, և հիմա գտնվում են մի շատ լավ կազմակերպության հսկողության տակ, արդեն կերակրվում են: Ամեն դեպքում ձագերը հիմա շատ կուշտ, առողջ են և ապահով վայրում են:

Հ.Գ. Այսօր, այնուամենայնիվ, ավելի ուշ գտանք 6-րդին, հիմա հսկողության տակ է և շատ լավ է իրեն զգում: