Չէի հավատում սկզբից, բայց արդեն նույնիսկ ՀԺ-ն է պնդում, որ գազի գինը սպառողների համար թանկանալու է


12:12 , 17 հունվար, 2020

Չէի հավատում սկզբից, բայց արդեն նույնիսկ «Հայկական ժամանակն» է պնդում, որ գազի գինը սպառողների համար թանկանալու է: Տենաս էդ թերթի տերը տեղյա՞կ ա, որ, ի տարբերություն իր խոստումների, գազը ոչ թե էժանանում է, այլ մի բան էլ՝ թանկանում: Չնայած մեր խեղճ գազավիկներին էլ կարելի է հասկանալ, հալները հալ չի... Տեսե՞լ եք՝ ինչ խրճիթներում են ապրում:

Իսկ թե ոնց եղավ, որ սենց եղավ՝ սկսած հեղաշրջումից մինչև ապահով թոշակի փնտրտուք, կտեղեկացնեմ շուտով:

Հ.Գ. Երեխեք, ինձ ո՞վ կտա Արմեն Դարբինյանի հեռախոսի համարը... Ինձ թվում ա՝ ամեն դեպքում կարիք չի լինի հելնել-հասնել Սլավոնական: Զանգեմ, մի հատ փոքրիկ հարց տամ, հանգիստ թողեմ էդ մարդուն: