Լույս հունվարի 8-ին Իրանի ավիահարվածի հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել. Defence One


10:35 , 17 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Լույս հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաներին ուղղված ավիահարվածների հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է Defense One-ը՝ մանրամասնելով, որ նրանք անմիջապես տեղափոխվել են Քուվեյթ և Գերմանիա, որտեղ անհրաժեշտ բուժում են ստանում:

Տեղեկությունը Defense One-ին է փոխանցել Բաղդադում ԱՄՆ ռազմական հրամանատարության խոսնակ գնդապետ Մայլս Քեգինսը:

Նա հրաժարվել է զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկություններ փոխանցել՝ հավելելով միայն, որ ապաքինումից հետո նրանք կրկին Իրաք կվերադառնան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ