Սուխումիի և Թբիլիսիի միջև պետք է երկխոսություն լինի, թե ինչ ձևաչափով՝ նշանակություն չունի. Ասլան Բժանիա


05:30 , 17 հունվար, 2020

Սուխումիի և Թբիլիսիի միջև պետք է երկխոսություն լինի: Ինչ ձևաչափով, ինչ ձևով՝ նշանակություն չունի, «ԻնտերպրեսՆյուսին» հայտարարել է աբխազական ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան:

«Գլխավորն այն է, որ երկխոսությունը դրական արդյունք տա, և կարևոր չէ, թե քանի կողմ կմասնակցի դրան… Կարևորն այն է, որ այդ գործընթացում ներգրավված լինեն դրականորեն տրամադրված մարդիկ:

Կարծում եմ, որ նախևառաջ անհրաժեշտ է վերականգնել կողմերի միջև վստահությունը: Պետք է քայլեր ձեռնարկվեն այս ուղղությամբ, և ես համոզված եմ, որ դա կօգնի մեր դիրքորոշումների մերձեցման հարցում: Նման քայլերը պետք է ձեռնարկվեն նաև տնտեսական ոլորտում»,- ասել է Բժանիան:

Ասլան Բժանիան արդեն հայտարարել է իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին՝ ինքնահռչակ հանրապետության 2020 թվականի մարտի 22-ին կայանալիք նախագահական ընտրություններում: