Հայտնիների մոտ ժամանակն այլ կերպ է հոսում. անկախ տարիքից՝ նրանք միշտ գեղեցիկ են, երիտասարդ և թարմ։ Ահա այս պատճառով պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան որոշել է պարզել, թե ինչպիսի տեսք կունենային հայտնիները, եթե ծերանային ինչպես «միջին վիճակագրական կանայք»։ Նա վերլուծել է հայտնիների երիտասարդ ժամանակի 10 լուսանկարներ և իր Future Face ծրագրի միջոցով ավելացրել ծերացման որոշ նշաններ, որոնք կարող էին առաջանալ նրանց երեսին 20 տարվա ընթացքում։