Հասմիկ Խոջյանի հեքիաթային հանգիստն ու անմոռանալի տպավորությունները (Photo)


20:16 , 16 հունվար, 2020

Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն Ամանորը դիմավորել է Մոսկվայում, որտեղից օրերս է վերադարձել Հայաստան և արդեն աշխատանքային առօրյայի մեջ է: Հասմիկը Tert.am Life-ին պատմել է իր ճամփորդության և սերիալում նկարահանվելու բարդության մասին:

Մոսկվայում անցկացրած օրերը դերասանուհին բնորոշեց հեքիաթային: Հասմիկն առաջին անգամ չէր Մոսկվայում, սակայն նկատեց, որ Ամանորին լույսերի մեջ ողողված քաղաքը բոլորովին այլ տրամադրություն է ստանում:

«Ինձ ամենից շատ տպավորել է Մոսկվայի հեքիաթը: Երբ այլ սեզոնի ես լինում Մոսկվայում, այնտեղ չկա այն, ինչ կա Ամանորին: Ձյուն քիչ եկավ, սակայն երբ գալիս էր, ամբողջը սպիտակով էր ծածկում, խառնվում տոնական լույսերին ու ինձ թվում էր՝ հեքիաթում եմ, չէի հավատում, որ աշխարհի վրա եմ»,- պատմեց նա:

Ըստ Հասմիկի՝ միակ թերությունը ցուրտն է, բայց այս տարի այն այնքան սաստիկ չի եղել, ինչպես բնորոշ է Մոսկվային: Այնուամենայնիվ, Հասմիկը հասցրել է մի լավ մրսել: «Մինչև մեկնելս պայմանավորվել էի ֆոտոշարքեր իրականացել, սակայն չէի պատկերացնում, թե այնտեղ ինչպիսի ցուրտ է: Ֆոտոշարքերը դրսում պետք է անեինք: Հասկացա, որ դիմանալն անհնար է լինելու և չեղարկեցի պայմանավորվածությունները»,- ասաց նա:

Ճամփորդությունից դերասանուհին շատ գոհ է. հասցրել է նորովի բացահայտել Մոսկվան, որի հանդեպ նախկինում անտարբեր էր: «Սովորաբար բոլոր օրերս պլանավորած եմ մեկնում ճամփորդության, միակ վատ բանն այն էր, որ ձմռանն օրերը շատ կարճ են: Առավոտյան 10-ին լույսը բացվում էր, 16-ին արդեն մթնում: Անկախ ամեն ինչից՝ հասցրեցի շատ տեղեր գնալ, հետաքրքիր թանգարաններ այցելել: Եղել եմ օղու, հացի թանգարաններում: Շատ հետաքրքիր էր»,- ասաց նա ու հավելեց, որ թանգարանի առաջարկած օղին չի փորձել, քանի որ մենակ էր, ինքն էլ խմել շատ չի սիրում:

Ճամփորդությունների ընթացքում Հասմիկը կարևորում է քաղաքը ճանաչելը, ընդ որում՝ դա անում է ոչ միայն տեսարժան վայրեր այցելելով: Դերասանուհին քաղաքը ճանաչելու իր տարբերակն ունի: Սիրում է քաղաքը տեսնել վերևից: Ռուսաստանի մայրաքաղաքում այդ հնարավորությունը տալիս է «Մոսկվա սիթին», որը Հասմիկը բաց թողնել չէր կարող: Այնտեղ անմոռանալի ժամանակ է անցկացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ