Հովհաննեսին մաղթում եմ այն ամենը, ինչ իր կողմից ուղղորդվող ֆեյքերը գրել են իմ ու իմ ընտանիքի հասցեին


19:52 , 16 հունվար, 2020

Փողերի մսխո՞ւմ, թե՞ փաստաթղթերի կեղծում. Հովհաննեսը կնստի

«Ֆեյքերի ֆաբրիկա» ՊՈԱԿ-ի գործադիր ֆեյքապետ Հովհաննես Մովսիսյանը այսօր ԱԺ-ում լսումների ժամանակ խոսում էր նախկինների մեդիա քաղաքականությունից: Բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրած Հովհաննեսը խուսափում է տրամադրել օրենքով սահմանված տեղեկատվություն, թե իր ղեկավարած ՊՈԱԿ-ը, որը բյուջեից կես միլիարդ դրամ փող է ստանում, ինչի և ում վրա է մսխում այդ գումարները: Արդյունքում հայտնվել է դատարանում և ստիպված կլինի դատարանի որոշմամբ տրամադրել իմ կողմից հայցվող տեղեկատվությունը, ինչը շատերի համար նոր ու հետաքրքիր բացահայտում է լինելու` Հովհաննեսի համար ծանր հետևանքներով հանդերձ: Ի դեպ, կարծում եմ՝ հաջորդ իշխանությունների ժամանակ Հովհաննեսը կնստի կա՛մ պետական փողերի մսխման, կա՛մ փաստաթղթերի կեղծման համար: Անդրադառնալով գործադիր ֆեյքապետի հնչեցրածին, թե նախկինում մեդիա դաշտը մոնոպոլացված է եղել, ասեմ, որ հիմա գլխավոր ֆեյքապետ Նիկոլը, անհագ ցանկությամբ կոպտորեն խախտելով ԶԼՄ-ների իրավունքները, անհիմն հայտարարություններով և ճնշումներով վերջնականորեն է փորձում մոնոպոլացնել լրատվական դաշտը:

Հովհաննեսին մաղթում եմ այն ամենը, ինչ իր կողմից ուղղորդվող ֆեյքերը գրել են իմ ու իմ ընտանիքի հասցեին: