Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանում փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության հետ. նրան դիմավորեց Հայկ Մարությանը (Video)


19:06 , 16 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին աշխատանքային փակ հանդիպում է  անցկացնում Երևանի քաղաքապետարանում՝ «Իմ քայլը» խմբակցության ավագանիների հետ: Քիչ առաջ քաղաքապետարան ժամանած վարչապետին դիմավորեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հանդիպման օրակարգը հայտնի չէ, փակ նիստն այս պահի դրությամբ շարունակվում է: