Տեսեք՝ ինչպես է ձմեռային արձակուրդներն անցկացրել դերասանուհի Հասմիկ Խոջյանը Մոսկվայում


18:45 , 16 հունվար, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ձմեռային արձակուրդներն անցկացրել է Մոսկվայում, որտեղից էլ հետաքրքիր լուսանկարներ է հրապարակել:

Մեկնելուց առաջ Հասմիկն ամփոփել էր 2019 թվականը այս գրառմամբ. «2019 թվականը երջանիկ տարի էր, որն արդեն շատ արագ քայլերով հեռանում է մեզնից։ Այո, երջանիկ տարի էր: Ես շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հետևորդներ, քանի որ ինձ մոտիվացնում եք աշխատել ավելի շատ ու արդյունավետ:

Ես երջանիկ եմ: Ես շնորհակալ եմ ՔԵԶ՝ 2019թ.-ս սիրով լցնելու համար:

Ես երջանիկ եմ: Ես շնորհակալ եմ ընտանիքիս:

Ես երջանիկ եմ: Ես շնորհակալ եմ հարազատներիս, ովքեր տարվա ընթացքում անդավաճան և հավատարիմ եղան ինձ, ես էլ՝ նրանց:

Ես երջանիկ եմ: Ես շնորհակալ եմ գործնական նոր ձեռքբերումների համար, որոնց միջոցով ԼԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ շարքը համալրվեց իմ կյանքում:

Ես երջանիկ եմ»: