Ինդոնեզիայում երկու կղզի ջրասույզ են եղել


20:21 , 16 հունվար, 2020

Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում երկու կղի ջրի տակ են անցել ծովի մակարդակի բարձրանալու պատճառով, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխություններով։ Այս մասին հաղորդում է Jakarta Post պարբերականը՝ հղում անելով շրջակա միջավայրի վերաբերյալ Ինդոնեզիական ֆորումի տվյալներին։

Բեթետ և Գունդուլ անմարդաբնակ կղզիները ներկայումս ջրի տակ են գտնվում՝ ծովի մակարդակից համապատասխանաբար 1 և 3 մետր ցածր։

Տվյալ պահին ջրասուզումը սպառնում է ևս չորս կղզիների, որոնք գտնվում են ծովի մակարդակից 4 մետր բարձրության վրա։ Դրանց մի մասը բնակեցված է։