ԿԳՄՍ նախարարությունը 2019-ին պարգևատրումների համար հատկացրել է ավելի քան 450 մլն դրամ


15:30 , 16 հունվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե 2019 թ. որքան գումար են հատկացրել պարգևատրումներին։

«ԿԳՄՍ նախարարության ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 754 միլիոն 225 հազար 600 դրամ, որից նախարարության «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով տարեկան գումարը կազմում է 284 միլիոն 902 հազար 764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ 95 միլիոն 819 հազար 155 դրամ, իսկ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»  հոդվածի տնտեսված միջոցներից՝ 75 միլիոն 487 հազար  174 դրամ (ընդհանուր՝ 456 մլն 209 հազար 93 դրամ. խմբ.)», - ասված է նախարարության պատասխանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: