Իրանն ավելի մեծ ծավալներով է ուրան հարստացնում, քան մինչև միջուկային գործարքը կնքելը. Ռոհանի


15:12 , 16 հունվար, 2020

168.am-ը գրում է.

Իրանը ներկայում ուրանը հարստացնում է ավելի մեծ ծավալներով, քան 2015 թվականին միջուկային գործարքը կնքելուց առաջ: Այդ մասին հունվարի 16-ին հայտարարել է հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։

«Այսօր մենք ամեն օր ուրան ավելի շատ ենք հարստացնում, քան մինչեւ միջուկային գործարքը կնքելը»,-Ռոհանիի խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը:

Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ճիշտ վարվեց, որ դուրս չեկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)»: «Եթե Իրանը դուրս գար, ապա մեր դեմ կվերադարձնեին ՄԱԿ-ի պատժամիջոցները, եւ դրանով իսկ մենք կհեշտացնեինք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խնդիրը»,-նշել է Ռոհանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: