ՀՀ-ում առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ». վարչապետ


13:16 , 16 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ, և մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը կոնկրետ վերաբերում է հեռուստատեսային շուկային:

«Այդ շուկայում մենք այսօր կա որոշակի մենաշնորհային դիրք»,- ասաց վարչապետը և նշեց, որ Հայաստանում ստեղծվել են երկու կառույցներ, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշներն ու գումարները բաշխում ըստ վարկանիշների:

«Գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ՝ այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» ... Նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: