Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը դիմել է քննչական մարմին և դատախազություն՝ պարզելու՝ արդյոք եղել է խուզարկության միջնորդություն


13:07 , 16 հունվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Օրերս ՀՔԾ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի և հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Սակայն դատավորը, ըստ թերթի հրապարակման, մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ, հաշվի առնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բնույթն ու էությունը, անհնար է, որ վերջինիս բնակարանում, աշխատասենյակում կամ հայրական տանը գտնվի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ որևէ ապացույց։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փոստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքն էլ այսօր առավոտյան է ծանոթացել «Հրապարակ» օրաթերթի հոդվածին։

«Մինչ այդ մենք տեղեկատվություն չունեինք, որ քննիչը փորձել է խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալ պարոն Թովմասյանի բնակարանում։ Այդ կապակցությամբ քննչական մարմնին և դատախազությանը դիմել ենք, թե արդյոք նման գործողություններ իրականացել են, թե ոչ, ինչից հետո, եթե հաստատվի այդ որոշումների առկայությունը, կծանոթանանք, ներկայացված նյութերին, որպեսզի քննարկենք նաև այդ որոշումների հիմքերը, թե ինչ հիմքերով են մերժվել և արդյոք դրանք բողոքարկման ենթակա են մեր կողմից», - ասաց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: