Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ


12:40 , 16 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում որոշում ընդունեց Գագիկ Մակարյանին նշանակել հանրային խորհրդի անդամ:

Գագիկ Մակարյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն է:

Գագիկ Մակարյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից (1975-1976) տեղափոխվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտ (1976-1977), «Տրանզիստոր» գիտաարտադրական ընկերություն (1977-1997), «Hai Consult» խորհրդատվական ֆոնդ (1997-մինչ օրս), և Հայաստանի գործատուների հանրապետական միություն (2007-մինչ օրս): 1997-2008 թթ. կազմակերպել է Հայաստանի մրցունակության և արտադրողականության ազգային սիմպոզիում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: