Անպայման պիտի հելնեմ, Արցախից գամ, հասնեմ Սլավոնական, որ պատասխանե՞ս իմ պարզ հարցին


11:45 , 16 հունվար, 2020

Դարբինյան, ես անկեղծ ուզում եմ հասկանալ` ի՞նչ ես մտածում, ո՞նց ես մտածում: Ձև չկա, որ չիմանաս՝ ով եմ: Նույնիսկ եթե չգիտեիր, հիմա հո գիտես... Գիտես, որ վաբշե վեջիս չի: Գիտես, չէ՞: Ես էլ գիտեմ մի քանի բան քո մասին: Օրինակ՝ որտեղ ես աշխատում: Տանդ տեղն էլ գիտեմ, բայց ես քո խիզախ պաշտպանության տակ գտնվող անբարոյականներից չեմ, որ գամ, հասնեմ մարդու տուն: Բայց, դե, եքյա համալսարան այցելելը միշտ էլ հաճելի է, առնվազն` նոստալգիկ: Անպայման պիտի հելնեմ, Արցախից գամ, հասնեմ Սլավոնական, որ պատասխանե՞ս իմ պարզ հարցի՞ն՝ «արդյոք Սամվել Ալեքսանյանի գործունեությունը կլանային բնույթ չի կրում»: Մեկ ա, պատասխանելու ես: Ցույցով կլինի, իրազեկման ակցիայով կլինի, դեբոշով կլինի... Բայց մեկ ա, պատասխանելու ես: Ասա ինձ` ինչո՞վ ես մտածում, որ լռում ես:

Ընկերներ, օգնեք ինձ հասկանալ` էս մարդը` եքյա նախկին վարչապետ, ներկայիս ռեկտոր մարդը, ինչո՞վ ա մտածում...

#Դարբինյանը_պիտի_խոսի