Դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին դատարանի որոշումը


12:31 , 16 հունվար, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ ներկայացված բողոքում Դատախազության կողմից վիճարկվում է Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով բավարարվել էր Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը։ Նշենք, որ պաշտպանը պահանջում էր տրամադրել Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասը։