Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է ՌԴ նախարարների արձագանքն իրենց հրաժարականի մասին լուրին (Video)


10:35 , 16 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության` Կրեմլի թղթակիցները Twitter սոցիալական կայքում տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նախարարներն արձագանքում ՌԴ կառավարության հրաժարականի լուրին: 

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, «չնայած որ ամեն ինչ չէ, որ ստացվել է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ