Իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում


10:05 , 16 հունվար, 2020

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S՛UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1):

Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում: