Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ. քննարկվել է Լիբիայում տիրող իրավիճակը


06:30 , 16 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրք առաջնորդի վարչակազմը:

Ինչպես նշվում է վարչակազմի հաղորդագրության մեջ, նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Լիբիայի իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները:

Աղբյուրը հիշեցնում է, որ երկուշաբթի Մոսկվայում միջլիբիական բանակցություններ են անցկացվել՝ ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Լիբիայի ազգային բանակի ղեկավար Հաֆթար Խալիֆան հեռացել է Մոսկվայից՝ հրադադարի մասին համաձայնագիր չստորագրելով Ֆայեզ Սարաջի՝ Տրիպոլիում գործող կառավարության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։