Tert.am-ը գրում է.
Քաղաքական որոշում կայացվեց՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտցնել բալային համակարգը, նախնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու ընդունումից վեց ամիս անց, և այդ վեց ամիսը նախատեսված էր քարոզչության, ճանապարհների գծանշումները թարմացնելու և այլ կազմակերպչական հարցերի համար: Սա առաջին փոփոխությունն է, երկրորդը, որ պարեկային ծառայողներին վեց ամիս արգելվելու է բալերով տուգանել իրավախախտ վարորդներին, սա նույնպես նախագծի սկզբնական տեքստում չկար: Փաստորեն, օրենքի կիրարկման նկատմամբ կապահովի միայն վեց ամիս հետո, երբ պարեկային մեքենաները կահավորված կլինեն ժամանակակից տեխնիկական միջոցներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Քոչարյանը:
Անդրադառնալով բալային համակարգի դեմ բողոքի ալիքին՝ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ բալային համակարգի դեմ ծավալվող քարոզչությունը, քարոզչություն է մեր անվտանգության դեմ և այն չի սպառնում որևէ օրինապահ վարորդի:
Խոսելով «իրավաբանական թրոլինգի» մասին, որին նա անդրադարձել էր ֆեյսբուքյան գրառման մեջ, Հովհաննես Քոչարյանն ասաց, որ իրավաբանական վեճը, որը պետք է լուծվի դատարանում, դառնում է քաղաքացու սեփականությունը և սկսվում են կեղծ տեղեկությունների տարածումը , ինչ-որ մեկին տուժող դարձնելու կամ ինչ-որ մեկին հերոսացնելու, կամ տեղեկատվական տիրույթում ոչնչացնելու նպատակով:
«Ինչո՞ւ է այսպես արվում. բացասական հասարակական կարծիք է ձևավորվում կոնկրետ անձի շուրջ, որպեսզի այդ հասարակական կարծիքը ճնշի դատարաններին այդ անձի նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու նկատառումով: Ես ստանձնել եմ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանությունը և հետևում եմ, թե ինչ է կատարվում համացանցում՝ բացահայտ տեղեկատվական ոչնչացման գործընթաց է այդ մարդու նկատմամբ, հասարակական կարծիքի բացասական ձևավորում, որն ավարտվեց գլխավոր դատախազին ուղղված շանտաժով»,- ասաց Քոչարյանը, նշելով, որ մոտավորապես հետևյալ բնույթն ուներ շանտաժը՝ ամեն ինչ անել, որ հասնի Աբրահամյանի կալանավորմանը:
Ըստ նրա՝ այդ պայմաններում՝ որևէ մեկը չունի երաշխիք, որ հասարակական սպասելիքներն արդարացնելու համար դատավորը պոպուլիստական որոշում չի կայացվի: «Դատավորից կարելի է ակնկալել արդարադատություն, բայց դատարանից հերոսությունն ակնկալելը մի փոքր դժվար է»,-ասաց Քոչարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ