Հրայր Թովմասյանը Ջիանի Բուքիքիոյի հետ զրուցել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի ընդունումից հետո ՍԴ շուրջ ծավալված իրադարձությունների մասին


19:16 , 15 հունվար, 2020

168.am-ը գրում է.

Այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ:

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները: