Թրամփը Apple-ից պահանջել է ապաշրջափակել հանցագործների հեռախոսները


19:00 , 15 հունվար, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում քննադատել է Apple-ին, այն բանի համար, որ ընկերությունը չի ապաշրջափակում հանցագործների հեռախոսները հետաքննությանն օգնելու համար:

Նա հիշեցրել է ընկերությանը տրամադրվող օգնության մասին: Սակայն Apple-ը հրաժարվում է ապաշրջափակել մարդասպանների, թմրանյութեր վաճառողների և շատ այլ վտանգավոր հանցավոր տարրերի հեռախոսները, ասել է Թրամփը:

Նա պահանջել է, որ ընկերությունը համագործակցի հետաքննության հետ եւ «Ամերիկան կրկին հզորացնի»:

ԱՄՆ իշխանությունները բազմիցս են պահանջել են, որ Apple-ը տրամադրի ենթադրյալ հանցագործների հեռախոսները՝ հետաքննությունը հեշտացնելու համար: 2016-ին ընկերությունը հրաժարվեց ՀԴԲ-ին՝ կոտրել ահաբեկիչ Սաիդ Ֆարուկի iPhone-ը, որը կնոջ հետ միասին 2015 թվականի դեկտեմբերին 14 մարդու գնդակահարեց Սան Բերնարդինո քաղաքում: Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը պարտվեց դատարանում, միեւնույն է հրաժարվեց կատարել պահանջները: 2016-ի մարտին հետ կանչվեց Apple-ի դեմ դատական գործընթացը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ իշխանությունները կարողացել են կոտրել սմարթֆոնն առանց ընկերության օգնության: