Դանիել Իոննիսյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանի աջակցին


14:41 , 15 հունվար, 2020

Pastinfo.am-ը գրում  է.

«Իրազեկ քաղաքացի» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանը դատի է տվել ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սամվել Յահյանին։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Իոննիսյանը պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և ներողություն խնդրելուն պարտավորեցում։ Հայցը դատարան մուտք է եղել հունվարի 14-ին և նույն օրը մակագրվել դատավոր Նաիրա Հովսեփյանին։